Ստամբուլի Գում Գափու թաղմասում լավաշի փուռ է բացվել, այդ մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը` ներկայացնելով Հայաստանից աշխատանքի նպատակով Թուրքիայում հաստատված Հակոբ Կարապետյանի ոդիսականը: Նա 15 տարի է` ապրում է Ստամբուլում, զբաղվել է տարբեր արհեստներով, ի վերջո, կնոջ հետ որոշել են հիմնել հայկական ավանդական հացի փուռ և հասել են հաջողությունների: Ինչպես տեղեկացնում է օրաթերթը, Հակոբ Կարապետյանի, նրա կնոջ և նրանց գործակից Ժաննա Հովակիմյանի հիմնած բիզնեսն այսօր ճանաչված հացամթերքի կենտրոն է Գում Գափույում: «Լավաշ» անունով փուռում լավաշից բացի թխում են նաև մատնաքաշ, բատոն, աղյուսաձև հաց (բուխանկա), կարտոֆիլով կարկանդակ և փքաբլիթ (պոնչիկ):
Հայկական լավաշի համբավը դուրս է եկել Գում Գափուից, Հակոբ Կարապետյանը մտադիր է փուռին կից հիմնել ռեստորան, ուր հաճախորդները կհամտեսեն իրենց արտադրանքը:
Նյութից տեղեկանում ենք նաև, որ վերջերս սկսել են հայաստանցիների հիմնած լավաշի փուռում պատրաստվել նաև Պոլսո աթոռնիստ մայր եկեղեցում տեղի ունեցող պատարագի մասերը: