Օրերս չեխական ՉԵԽ ԹՈՓ 100 ընկերությունը «Մարլենկա Ինթերթեշընլ» հայտնի ընկերության հայազգի նախագահ Գեւորգ Ավետիսյանին շնորհեց Չեխիայի Հանրապետության դեսպան արտասահմանում՝ իբրեւ օտարերկրացի գործարար: Հետաքրքրական է, որ այս մրցանակը առաջին անգամ է սահմանվել: Նշենք, որ ՉԵԽ ԹՈՓ 10 ընկերության կողմից սահմանաված 3 մրցանակներից 2-ը եւս տրվել է հայ գործարարին՝ «Տարվա Լավագույն 10 մենեջեր» եւ Չեխիայի Հանրապետության միջին ընկերությունների շրջանում «Տարվա Գերազանց մենեջեր» մրցանակները։ Իսկ 2017-ի հունիսին Պրահայի ամրոցում կայանալիք պաշտոնական հանդիսության շրջանակներում հայ գործարարը կրկին կարժանանա գլխավոր մրցանակին՝ «Չեխիայի դեսպան» տիտղոսին:
Գեւորգ Ավետիսյանը շնորհակալական նամակներ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին, կարդինալ Դոմինիկ Դուկային եւ պատգամավոր Ռոբին Բյոհնիշին՝ ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու կապակցությամբ: Նշենք, որ Գեւորգ Ավետիսյանն իր գործունեությամբ նույնպես նպաստել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Աղբյուր՝ Orer.eu