Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր պատգամն է հղել ազատագրված Հալեպում ապրող և պատերազմի պատճառով հեռացած հալեպահայությանը, շեշտելով, որ Հալեպի հայությունը, հակառակ ամեն ինչին, Հալեպում պիտի մնա: «Թող աշխարհասփիւռ մեր ժողովուրդի զաւակները իմանան, որ Սուրիոյ ու Հաէպի մեր ժողովուրդը տառապեցաւ, սակայն այսօր վերականգնած է ու խաղաղութեան ծիածանը կամար կապած է Հալէպին վերեւ: Հալէպի հայութիւնը այստե՛ղ պիտի մնայ: Պատմութեան ընթացքին ամրացած է անոր ներկայութիւնը այս քաղաքին մէջ:
Դարեր շարունակ մենք այստեղ քրիստոնեայ եւ իսլամ համայնքներուն հետ ապրած ենք խաղաղութեամբ, գործակցութեամբ ու փոխադարձ սիրոյ եւ յարգանքի մթնոլորտի մէջ: Թող աշխարհը իմանայ, որ Հալէպը քրիստոնեայ, իսլամ գոյակցութեան քաղաքն է: Ոմանք փորձեցին աղաւաղել Հալէպի դիմագիծը, ինքնութիւնը, սակայն Հալէպը կը շարունակէ ու պիտիշարունակէ ապրիլ իր քրիստոնեայ-իսլամ բնակչութեան գոյակցութեամբ, վերանորոգ կամքով ու նուիրումով»:
Պատարագից հետո եկեղեցու ներքնասրահում տեղի է ունեցել Աջահամբույր: Այսօր Մեծի Տանն Կիլիկի կաթողիկոսը Հալեպում հանդիպում է ունենալու Հալեպի Հայ Ավետարանական և Կաթողիկե եկեղեցիների առաջնորդների հետ:


Լուսանկարները՝ Cilicia Tv-ի