Ինչպես տեղեկացրել էինք, անցնող դեկտեմբերին հալեպահայ ճանաչված երգիչ Աբրահամ Ռուսոն տեսահոլովակի նկարահանումներ էր կատարում Հայաստանում: Արդեն պատրաստ է երգչի հայերենով Իմ աշխարհ տեսահոլովակը, որտեղ երգիչը «ռաբիս» երաժշտական ժանրը համադրել է հայկական պարի, տարազի և այլ հայկական խորհրդանիշների հետ:
Տեսահոլովակում գերակշռում է կարմիր գույնը, որը, ըստ Աբրահամ Ռուսոյի, սիրո գույնն է: