image

Երեւանում այսօր ելույթ է ունենալու Քիմ Քաշքաշյանը (տեսանյութ)

Երեւանում այսօր ելույթ է ունենալու Քիմ Քաշքաշյանը (տեսանյութ)

Երեւանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Այսօր փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան»  համերգասրահում տեղի է ունենալու ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգ, որի ընթացքում, այլ հայտնի երաժիշտների հետ միասին ելույթ է ունենալու աշխարհահռչակ  հայ ալտահարուհի,«Գրեմմիի» մրցանակակիր, ամերիկահայ Քիմ Քաշքաշյանը: Հայ երաժիշտը համարվում է աշխարհի լավագույն ալտահարներից մեկը: 

Համերգի առաջին բաժնում Քիմ Քաշքաշյանը ելույթ է  ունենալու դաշնակահարուհիներ Նարե Արղամանյանի, Մարիաննա Շիրինյանի,   ջութակահար Անուշ Նիկողոսյանի, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ, իսկ երկրորդ բաժնում նա  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելու է  Շնիտկեի «Ալտի կոնցերտը»:

Երեւանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ՀՀ  մշակույթի նախարարության աջակցությամբ: