Սերբ հայտնի կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան իր The No Smoking Orchestra խմբով դեկտեմբերի 25-ին ելույթ կունենա Երևանում: Համերգը կազմակերպել են «Մեցցո Պրոդաքշնը» և «Ալմազյան Պրոդաքշնը»: Հանրահայտ երգչի և իր խմբի համերգը տեղի կունենա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Էմիր Կուստուրիցան The No Smoking Orchestra խմբով Երևանում առաջին անգամ ելույթ է ունեցել 2010 թվականին: