image

Բաբայան. Թուրքական հրթիռահրետանային կայանքի կիրառումն ապացուցում է Թուրքիայի ապակառուցողական դերը տարածաշրջանում

Բաբայան. Թուրքական հրթիռահրետանային կայանքի կիրառումն ապացուցում է Թուրքիայի ապակառուցողական դերը տարածաշրջանում

Մինչեւ այսօրվա ողբերգական դեպքը, ադրբեջանական կողմը երեկ ամբողջ գիշեր  Արցախի սահմանի ամբողջ երկայնքով կրակել է`  կրկին կիրառելով թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Մեկնաբանելով անցած գիշերվա անհանգիստ վիճակը` այսօր  ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը,   Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ   զրույցում ասել է, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է Թուրքիայի ապակառուցողական դերակատարությունը տարածաշրջանում: 

«Այսինքն, Ադրբեջանին մատակարարում է այդ զենքը, բացի դրանից, ուղարկում է այնտեղ սպաներ, ովքեր ադրբեջանական բանակում աշխատում են որպես խորհրդատուներ, հրահանգիչներ, վարժեցնում են զինվորներին:  Այսինքն, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ դերակատարություն ունի Թուրքիան, ինչպիսի ապակառուցողական քաղաքականություն է վարում, և որ երկուսն էլ շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը՝ ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը և փորձելով իրականացնել ևս մեկ ցեղասպանություն»,-նկատել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը