ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը հայտնում է. «Քիչ առաջ Արցախի հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի:
Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են:
Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա՝ ըստ Լևոն Մնացականյանի:
Ըստ Արտակ Բեգլարյանի` տեղեկություններ կան, որ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ:
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԱՀ զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել»,-գրում է ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակը: