Dailymail-ը նյութ է պատրաստել Մոսկվա-Երևան թռիչքի ժամանակ օդանավի սրահում տեղի ունեցած հուզիչ դեպքի մասին: Երիտասարդ տղայի` Ռուբեն Միքայելյանի ընկերներն անակնկալ են պատրաստել օդանավի սրահում գտնվող ընկերոջ տարեդարձի առթիվ` պատվիրելով հայկական երգ, որը կատարել է անձամբ օդանավի անձնակազմի աշխատողը: Չնայած ստյուարդը հայերեն չգիտեր, բայց դա չի խանգարել նրան` սրտանց կատարելու երգը, ինչը խանդավառություն է առաջացրել սրահում: «Հայկական ավանդական երգը հնչել է 32,000 ոտք բարձրության վրա»,-գրում է Dailymail-ը:
տեսանյութը` այստեղ