image
Հրատապ լուրեր:

Անցյալ տարի ապրիլին հետ կանչված իր դեսպանին Թուրքիան նորից ուղարկում է Վատիկան

Անցյալ տարի ապրիլին հետ կանչված իր դեսպանին Թուրքիան նորից ուղարկում է Վատիկան

2015 թվականի ապրիլին Հռոմի Պապի՝ ցեղասպանությանը վերաբերող հայտարարությունից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպան Մեհմեդ Փաչաջըին: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունից տեղեկանում ենք, որ Թուրքիան կրկին հետ է ուղարկում Վատիկանում իր դեսպանին: Այդ առթիվ տարածված հայտարարության մեջ նշված է, որ թուրքական դիվանագիտության համար Վատիկանը կարևոր կենտրոն է, և պետք է ամեն ինչ անել՝ բնականոն վիճակի հասցնելու երկու երկրների միջև հարաբերությունները: Թուրքիա-Վատիկան հարաբերությունները լարվել էին հատկապես Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատմական պատարագից հետո: