image

Աբու Դաբիում բացվեց հայ գործարարի անունը կրող հայկական վարժարան

Աբու Դաբիում բացվեց հայ  գործարարի անունը կրող  հայկական  վարժարան

Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցական համալիրում տեղի  է ունեցել սփյուռքահայ խոշոր գործարար, արաբական երկրներում շինարարական ձեռնարկատիրության վարող Արա Խանոյանի անունը կրող ազգային վարժարանի և եկեղեցուն կիղ սրահի հանդիսավոր բացումը: Վարժարանի և եկեղեցական համալիրի «Սուրէն Գոճաքեան» սրահի բացումը կատարվել է նախագահությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների Մշակույթի, Երիտասարդության և Գիտության զարգացման  նախարար շեյխ Նահեան Բեն Մուբարաք Ալ Նահեանի: Հանդիսությանը ներկա են եղել այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև՝ բարերարները, որոնք հովանավորել են ժամանակակից պայմաններ ունեցող կառույցների շինարարությունը: