image

Փոքր Ասիայի ժողովուրդների համագումարը մամլո հաղորդագրություն է հրապարակել

Փոքր Ասիայի ժողովուրդների համագումարը մամլո հաղորդագրություն է հրապարակել

ՄԱՄԼՈ  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առթիվ  2017 թվականի հունվարի 28-ին և 29-ին Բեռլինի «Սոֆիտել» հյուրանոցում տեղի ունեցավ Փոքր Ասիայի Ժողովուրդների համագումարը: Համագումարի կարգախոսն էր` ՄԻԱՑՅԱԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ: Չորս տարբեր երկրների խորհրդարանների 4անդամներ, 5 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և 15 քաղաքացիական կազմակերպություններ իրենց մասնակցությունն ունեցան այս համագումարին:

Նրանք քննության առան հետևյալ թեմաները` Ժողովրդավարություն, Երկխոսություն և Արդարադատություն, Կորուստների վերլուծություն,  Ուղղիչ միջոցառումների ասպեկտներ: Համագումարում քննարկումներն ընթացան կլոր սեղանի շուրջ՝ ներառելով ճանապարհային քարտեզի և հեռանկարների հարցը և կազմվեց մի հանձնաժողով, որը կոչվում է «ՀՈՒՆՎԱՐԻ  19-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»:
Հանձնաժողովը  կնպաստի  կառուցողական երկխոսության սկզբնավորմանը, որն էլ իր հերթին կհամախմբի Փոքր Ասիայի ժողովուրդներին` արդարության, խաղաղության և ժողովրդավարության  հարցում: