2025-ի ընթացքին ՀՀ մուտք գործած է 5 միլիոն 201,747, իսկ դուրս եկած է 5 միլիոն 171,270 անձ: Այս մասին մամլոյ ասուլիսի ժամանակ յայտատարած է Ներքին գործոց նախարար Արփինէ Սարգսեանը:
«2025 թուականը շրջադարձային է եղել յատկապէս միգրացիայի եւ քաղաքացիութեան ծառայութեան համար, որովհետեւ երկրում տարին ամփոփել ենք միգրացիոն լիովին այլ պատկերով, սա չափազանց կարեւոր արձանագրում է:
Նշուած ցուցանիշները վերջին տարիների համեմատութեամբ բացառիկ են, որովհետեւ 2010 թուականից, երբ սկսել ենք հաշուարկել ՀՀ մուտքերի եւ ելքերի հաշուեկշիռը՝ առաջին անգամ է, երբ ունենք լիովին այլ պատկեր:
Վերջին 15 տարիների կտրուածքով՝ սա առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է: Միակ բացառութիւնն ունեցել ենք 2020 թուականին՝ Քովիդով պայմանաւորուած, սա պէտք է դիտարկենք ոչ օրինաչափ իրավիճակ: Մենք գրանցել ենք արտագաղթի պատուհանի փակում, եւ մեր միգրացիոն իրավիճակում ներգաղթի միտումներ են ձեւաւորւում: Սա վկայում է ՀՀ ներքին անվտանգային մակարդակի, խաղաղութեան ջանքերի եւ մնացած այլ փոփոխութիւնների մասին»,- նշած է ան։