image
Հրատապ լուրեր:

Ընդդիմութիւնը անկեղծ պէտք է ըլլայ ժողովուրդին հետ. ՀՀԿ

Ընդդիմութիւնը անկեղծ պէտք է ըլլայ ժողովուրդին հետ. ՀՀԿ

Հայաստանի մէջ բոլոր ընդդիմադիր ուժերը, յատկապէս անոնք, որոնք ներկայացուած են խորհրդարանին մէջ, պարտաւոր են հանրութեան հետ բաց եւ անկեղծ բանավէճի մէջ մտնել: Այս մասին ըսաւ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան անդամ Արտակ Զաքարեանը:

Ընդ որում` նախկին իշխանութեան ներկայացուցիչը նշեց, որ այդ բանավէճը կրնայ բաւական երկար եւ բարդ ըլլալ: «Մենք բաւական յաճախ ենք խօսել մեր սխալների, թոյլ տուած վրիպումների մասին: Դրա համար օգտագործուել են հնարաւոր բոլոր առիթները: Ուղիղ երեք տարի մենք խօսել ենք մեր թոյլ տուած սխալների մասին: Բայց այդ բոլոր սխալները չեն համեմատուի այն ձախողումների հետ, որոնք թոյլ են տրուել գործող իշխանութեան կողմից վերջին երեք տարում», ըսաւ ՀՀԿ անդամը:

Ներկայ իշխանութեան վարած քաղաքականութիւնը, ընդդիմադիրին կարծիքով, յանգեցուցա է այն բանին, որ Հայաստանի տնտեսութիւնը յայտնուած է լուրջ սպառնալիքի առջեւ: «Ներդրումների մասին նրանք լրիւ մոռացել են: Նրանք, ովքեր երբեւէ խօսում էին Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփիւռքի միասնութեան մասին, հիմա նախընտրում են չյիշել այդ մասին: Նրանք կամ ասելու բան չունեն, կամ պարզապէս վախենում են յայտնել իրենց կարծիքը: Աւելի շուտ, իշխանութիւնները չեն ցանկանում զայրացնել Թուրքիային եւ Ատրպէյճանին», ամփոփեց Արտակ Զաքարեանը: