Մենք շաբաթ եւ կիրակի օրերը չենք նախատեսեր մեծ հաւաքներ իրականացնել, որ որոշակի կազմակերպչական ու այլ տեսակի աշխատանքներ իրականացնենք: Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է Արցախի պետական նախարարի խորհրդրական Արտակ Բեգլարեան:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Քանի որ Արցախի շրջափակումը շարունակւում է, մենք էլ շարունակում ենք ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի առջեւ նստացոյցը:
Մենք շաբաթ եւ կիրակի օրերը չենք նախատեսում մեծ հաւաքներ իրականացնել, որպէսզի որոշակի կազմակերպչական ու այլ տեսակի աշխատանքներ իրականացնենք: Սակայն որոշակի փոքր ակցիաներ կազմակերպելու ենք, ինչպէս նաեւ աջակցելու ենք այլ խմբերի նախաձեռնութիւններին: Իսկ երկուշաբթի օրուայ ծրագրերն առանձին գրառումով կը ներկայացնեմ:
Դրան զուգահեռ, բնականաբար, շուրջօրեայ շարունակուելու է մեր նստացոյցը, եւ բոլոր ցանկացողները կարող են ցանկացած պահի գալ այստեղ, ինչպէս այս օրերին:
Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին ու հաւաքների մասնակիցներին:
ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ...»,- նշած է ան: