image

Ուզունդարա․ Պարում է 83-ամյա աշուղ Լեյլին

Ուզունդարա․ Պարում է 83-ամյա աշուղ Լեյլին

Հայ աշուղ Լեյլին շարունակում է ստեղծագործել եւ իր երգերով հարստացնել հայ աշուղական արվեստը։ Նա մոտ 4000 բանաստեղծության եւ 500-ից ավելի աշուղական երգի հեղինակ է՝ «Խաս բաղի մեջ», «Ո՜վ բախտ անարդար», «Արի, ղարիբ ջան», «Եղնիկ յար», «Նաիրուհի», «Կարոտի թեւով», «Ջավախքն իմ երգն է» եւ այլն։ 

Աշուղ Լեյլին՝ Լեյլի Եփրիկյանը, ծնվել է Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Ղաուրմա գյուղում, 1942 թվականին։  Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1964 թվականին տեղափոխվել է Հայաստան։  Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, դասավանդել  դպրոցում, միաժամանակ եղել է «Ջավախք» երգի-պարի անսամբլի ղեկավարը։ 1998 թվականին ընդունվել է Ջիվանու անվան աշուղական դպրոց։

2003 թվականին «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնն ու  Հայ աշուղների միությունը Լեյլի Եփրիկյանին շնորհել են վարպետ աշուղի կոչում։ 2004 թվականին աշուղի կոչում է շնորհվել նաեւ Լեյլիի քրոջը՝ Զարուհի Եփրիկյանին։

Աշուղ Լեյլին ամուսնացած է, ունի վեց զավակ։ 

83-ամյա աշուղուհին ստեղծագործելուց, երգելուց բացի նաեւ դափ է նվագում, ինչպես նաեւ՝ պարում է։  Օրերս «Սայաթ Նովա» մշակութային կենտրոնը ներկայացրել է նրա կատարմամբ «Ուզունդարա»-ն։