image

Ոստիկանները բիրտ ուժով բերման կ'ենթարկեն Փաշինեանի մուտքը Արարատի մարզ արգելող քաղաքացիները

Ոստիկանները բիրտ ուժով բերման կ'ենթարկեն Փաշինեանի մուտքը Արարատի մարզ արգելող քաղաքացիները

Խումբ մը քաղաքացիներ այսօր` Յունիս 11-ին, Արարատի մարզին մէջ փորձած են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինեանի մուտքը մարզ: Անոնք բողոքի գործողութիւն իրականացուցած են այն վայրին մէջ, ուրկէ պէտք է անցնէր Փաշինեանի շարասիւնը, սակայն ոստիկանները բիրտ ուժ կիրառելով քաղաքացիները հեռացուցած են ճանապարհէն:

Այս  առնչութեամբ «Հայրենիք» կուսակցութեան խորհուրդի անդամ Արսէն Բաբայեանը իր թելեգրամեան ալիքով գրած է. «Այսօր առաւօտեան Նիկոլ Փաշինեանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները` նշելով, որ նա իրաւունք չունի համայնքներ գնալու: 

Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել:

Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ յաջորդ անգամ, երբ գլուխ կը գովէք, թէ ձեր վարչպետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, ապա յիշէք, որ այդպէս «ազատ» Հայաստանում կարող է զբօսնել նաեւ ձեր մեծ եղբայր Ալիեւը:

Իսկ ոստիկաններին խորհուրդ եմ տալիս գոնէ Ալիեւի շրջագայութեան ժամանակ հայերին չձերբակալել»: