Հայաստանը պատրաստ է կազ գնելու Ատրպէյճանէն՝ երկիրներու միջեւ քաղաքական տարաձայնութիւնները լուծելէ ետք։
Այս մասին Թիֆլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջածիրէն ներս ըսած է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու փոխնախարար Յակոբ Վարդանեանը։
«Հակամարտութեան պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի եւ ելեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը շոկային իրադարձութիւն էր Հայաստանի գազաելեկտրական համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, իսկ յետոյ սկսեցինք Վրաստանի տարածքով նոր գազատարի շինարարութիւնը՝ մեր երկիր գազ մատակարարելու համար։ Յուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղութիւն կը լինի, եւ մենք կը կարողանանք համագործակցել եւ դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ համակարգերը, ինչպէս այն օրերին»,- Վարդանեանի խօսքերը մէջբերած է EADaily-ն։