image

Վառնայի կենտրոնում կդրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

Վառնայի կենտրոնում կդրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

«Օրեր» եւրոպական ամսագիրը հայտնում է,  օրերս «Ազնավուր»  հիմնադրամը եւ ՀԲԸՄ Վառնայի մասնաճյուղը ստորագրել են հուշագիր, որի համաձայն Վառնայում՝ քաղաքի կենտրոնում կդրվի հանրահայտ արվեստագետ, երգիչ Շառլ Ազնավուրի հուշարձանը: 

Ամսագիրը տեղեկացնում է, որ նախաձեռնությանն իր օրհնությունը կբերի  Բուլղարիայի եւ Ռումինիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդ եւ տեղապահ,  գերաշնորհ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաեւ իրենց աջակցությունը ցույց կտան Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Նախաձեռնող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Վառնայի մտավորականներ եւ քաղաքական գործիչներ:
Նախատեսված է հուշարձանի հանդիսավոր բացումը կատարել 2022 թվականի մայիսի 22-ին։