Վաղը՝ մարտի 5-ին, ժամը 17.00-ին Երևանում բացվելու «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնը:
Ինչպես տեղեկացնում araratnews.am-ը, առեւտրի կենտրոնում կան սիրված և հայտնի բրենդների սրահներ, սրճարան, ռեստորան, food court:
«Ռոսիա Մոլ»-ը հատկապես աչքի է ընկնում իր մանկական զվարճանքի համալիրով՝ հագեցած խիստ ժամանակակից սարքավորումներով: Կենտրոնում գործելու է տեխնիկական սարքավորումների հագեցվածությամբ իր հավասարը չունեցող մանկական սրճարան-ռեստորան՝ լուսաձայնային էկրանով: Այստեղ հնարավոր է նշել ծննդյան տոներ, երեկույթներ, որոնք կուղեկցվեն ինքնատիպ շոու-ծրագրերով, կգործեն զեղչերի ճկուն համակարգ և ակցիաներ: Կլինեն ամենշաբաթյա զվարճալի ծրագրեր՝ տիկնիկային թատրոն, bubble show և այլն: Բացի խաղային ժամանակակից ավտոմատներից, մանկական բաժինն ունի 350 քմ տարածքով ամենամեծ ավտոդրոմ: