regiontv.am- Գվինեայից տեղահանված Լամառանան 13 տարի Հայաստանում է բնակվում: Երկու որդի ունի, որոնք Հայաստանում են ծնվել և ՀՀ քաղաքացիություն ստացել։
Ավագ որդին լավ ձայն ունի։ Մեծ ոգևորությամբ Կոմիտասի երգերն է կատարում։ Մայրը հպարտությամբ է ներկայացնում որդուն և ավելացնում, որ կուզենար իր որդիները լավ կրթություն ստանան, ապրեն, արարեն և ներդրում ունենան իրենց հայրենիքում՝ Հայաստանում։
Լամառանայի ամենագլխավոր նպատակը Հայաստանի քաղաքացիություն ստանալն է։ Երազում է տուն գնել, գեղեցկության սրահ բացել, իր և իր ընկերուհիների ձեռքի աշխատանքի՝ աֆրիկյան տիկնիկների խանութն ունենալ։
Մանրամասները՝ regiontv.am-ի տեսանյութում.