Դեռ մայիս ամսուն իմ հարցազրոյցին մէջ յայտնած էի, որ պիտի նախաձեռնեմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակումը։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Գագիկ Ծառուկեանը:
«Սա վերկուսակցական ծրագիր է։ Մի ծրագիր է, որտեղ իւրաքանեչիւր քաղաքացի տեսնելու է իր, իր ընտանիքի եւ իր պետութեան ամենասուր եւ արդիական խնդիրների ձեւակերպումը եւ լուծման տարբերակները։ Այդ ծրագիրը պէտք է ձեւաւորուի ոլորտային մասնագէտների, հեղինակութիւն վայելող գիտնականների, հասարակական գործիչների, առաջարկ, միտք, գաղափար ունեցող սրտացաւ մարդկանց համատեղ ուժերով։ Այն կազմուելու է քաղաքացիների ուղիղ մասնակցութեամբ, Հայաստանի եւ սփիւռքի լաւագոյն մասնագէտների մասնակցութեամբ։ Մշակման ընթացքում ծրագիրն անընդհատ դրուելու է հանրային քննարկման, մշտապէս հաշուի են առնելու քաղաքացիների եւ մասնագէտների առաջարկները։ Սա լինելու է հանրային, բաց գործընթաց։
Ես, որպէս նախաձեռնութեան հեղինակ, առաջարկում եմ ծրագրի աշխատանքները սկսել այս փոքր նախաբանով: Հայաստանին պէտք է.
1. Ներքին հաշտեցում, հանրային երկխօսութիւն, թշնամանքի վերացում, հայկական աշխարհի միասնականութեան վերականգնում։
2. Մի շարք վիճայարոյց օրէնքների եւ որոշումների կասեցում, սառեցում, վերանայում՝ օրէնքներ, որոնք վնասում են երկրին, թունաւորում հարիւր հազարաւոր մարդկանց կեանքը։
3. Գրագէտ-խաղաղ բանակցութիւններ, միակողմանի զիջումների բացառում, իրական խաղաղութեան ծրագիր, պատերազմի ռիսկի չէզոքացում, դաշնակցային յարաբերութիւնների վերականգնում, իրական անվտանգային համակարգի ստեղծում, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացում։
Հնարաւո՞ր է այս պարզ կէտերի շուրջ ապահովել լայն հանրային համախմբում։ Միանշանակ՝ այո»,- գրած է Ծառուկեանը: