Յարութ Վարդանեան
● Սփիւռքահայ գնորդ տիկին մը` «Տիգրան Մեծի» ըսելու տեղ` «Մեծն Տիգրան» ըսեր է (օհ աններելի սխալ, անըմբռնելի խառնաշփոթ). հայաստանցի քսաննոց «քյառթու» վաճառողն ալ ապուշի պէս երեսին նայեր է` առանց ճկունութեամբ կարենալ փոխելու բառերուն տեղերը... Յիշեցնենք նաեւ որ գնորդը կ'արտասանէ Dikran, իսկ վաճառող ականջը կ'ակնկալէ Tigrane...
● (Չարտասանուած նախադասութիւնը` օդէն կախ` «Այո տիկին, ի՜նչ տարբերություն, միևնույն է, դուք անհոգ եղեք, ես արդեն հասկացա...»)
● -- Կարծես թէ ուրիշ մոլորակի լեզու կը խօսիմ,-- գանգատեր է գնորդը: Վրայօք, վաճառողն իր խոժոռ յօնքերով դասընթացք մը տալ փորձեր է` թէ ի՞նչու եւ ի՞նչպէս պէտք է արտասանել պողոտային (ոչ թէ փողոցին) անունը... թիթիթի տատատա...
● Մինչդեռ վարպետ վաճառող մը այնպիսի ճկուն հիւմըրով ձեռք կ'առնէր լեզուական շրջումը, որ իսկոյն կ'ըմբռնէր ու կը մատուցէր պատշաճը...
● (Իսկ գետնի վրայ արտասանուածը` «Ա՜յ տիկին, ախր ի՞նչ եք ասում, չեմ հասկանում. ճիշտն ասաց` «Մեծն Տիգրան» փողոց չկա Երևանում որ մենք էլ էդտեղ մասնաճյուղ ունենանք: Կներեք, ճշտե՛ք ձեր գիտելիքները... լա՞վ. վերջ:»)
● Լեզուական ձորը հասկնալի է մասամբ, մէկ կողմ դրինք (մեր լերան գագաթը, ուրկէ մօտօրէն ճօճուող պարանէ կամուրջ պիտի նետենք դէպի երեւանեան բարբառ), բայց վաճառողի, մատուցողի չորերեսութիւնն ալ` լրջօրէն արծարծելի ուրիշ ոլորտ մըն է... «հայրենիքում»:
るարվարタ