image
Հրատապ լուրեր:

Թշնամին խոշտանգել է աստվածաբան, նարեկագետ եւ պատմաբան Վահրամ Լալայանին

Թշնամին խոշտանգել է աստվածաբան, նարեկագետ եւ պատմաբան Վահրամ Լալայանին

Պատերազմի դաժան օրերին, Հադրութում՝ իր տանը, թշնամու կողմից խոշտանգվել է աստվածաբան, նարեկագետ, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Լալայանը։ Նա ղեկավարում էր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Պատմության ամբիոնը։  Այս մասին տեղեկացնում է նրա գործընկերը՝  Ամալյա Գրիգորյանը: «Հիրավի, ծանր կորուստ է բոլորիս համար։ Նա մեծ հայրենասեր էր, բարձրակարգ մասնագետ, ազնվագույն Մարդ, գաղափարական հայ...

Վահրամ Լալայանը արցախյան առաջին պատերազմի հաշմանդամ էր»,-տեղեկացնում է նրա գործընկերը: 
Ըստ տեղեկությունների, հարազատները չեն կարողացել հուղարկավորել Վահրամ Լալայանի մարմինը: