image

Թաղավարդէն խաղաղ բնակիչներ գերեվարած են. Արցախի Ազգային Ժողովի պատգամաւոր

Թաղավարդէն խաղաղ բնակիչներ գերեվարած են. Արցախի Ազգային Ժողովի պատգամաւոր

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը NEWS.am-ին հայտնել է, որ «մեր ընկերների հարազատներին ադրբեջանցիները Թաղավարդից գերեվարել են: «Ադրբեջանցիները գնում են ծայրահեղ քայլերի, եւ իրենց համար տարբերություն չկա՝ խաղաղ բնակիչ է, թե ոչ, սպանում են կամ գերեվարում են բոլոր կողմերից»,- նշել է նա:

Ըստ Հակոբյանի՝ Արցախը սեպտեմբերի 19-ից միջնորդավորված քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ, բայց ադրբեջանական կողմը որեւէ առաջարկ չի լսում։ Նա հայտնել է, որ քիչ առաջ է հիվանդանոցից եկել, բազմաթիվ վիրավորներ ու զոհեր կան: