ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեան իր ֆէյսպուքեան էջով գրած է.
«Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկուել: Այս պահին բերման ենթարկուած ցուցարարների թիւն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլեւս տեղ չկայ: Մեր քաղաքացիներին աւտոբուսներով տեղից տեղ են տանում` այդպէս էլ չիմանալով, թէ վերջիվերջոյ որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել: Աւելին, տեղեկութիւններ կան արդէն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական աւտոբուսները պարզապէս կանգնում եւ ազատ են թողնում բերման ենթարկուած ցուցարարներին: Սա աննախադէպ երեւոյթ է:
Մինչդեռ նրանք, ում համար տեղ է գտնուել ոստիկանական բաժանմունքներում, հէնց տեղում մեծ ցոյցեր են կազմակերպել: Երեւանի բոլոր բաժանմունքների պատուհաններից, ինչպէս նաեւ ոստիկանական փոխադրակառքերից լսւում են «առանց Նիկոլ Հայաստան» եւ «առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ: Ասել է թէ` ցոյցերի մի մասը տեղափոխուել են ոստիկանութեան բաժանմունքներ:
Կեցցէ՛ք,արժանապատի՛վ հայեր, այս շարժումը անկասելի է, Ձեր յաղթանակը`անխուսափելի»: