image

Տասը տարի առաջ ծերանոցում մահացավ մեծանուն գրող Աբրահամ Ալիքյանը

Տասը տարի առաջ  ծերանոցում մահացավ մեծանուն գրող Աբրահամ Ալիքյանը

10 տարի առաջ հունիսի 16-ին Լիբանանի հայկական ծերանոցում մահացավ 20-րդ դարի հայ տաղանդավոր գրողներից մեկը՝ Աբրահամ Ալիքյանը: 

Բանաստեղծ, թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը ծնվել է Սիրիայի Ալեքսանդրետտա քաղաքում (այժմ Թուրքիա)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Նուպարյան վարժարանում։ Ալեքսանդրետի սանճագի պարպումից հետո, 1939 թվականին ընտանիքով գաղթել է Բեյրութ։ Ավարտել է Բեյրութի Սահակյան վարժարանը, ապա Նշան Փալանճյան ճեմարանը (1946)։ 1947 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1952 թվականին հաստատվել է Մոսկվայում։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, նույն թվականից դարձել այդ ինստիտուտի դասախոս։ 1990-ականների սկզբներին դուրս է եկել Խորհրդային Միությունից, որոշ ժամանակ ապրել Ֆրանսիայում, ապա վերադարձել և հաստատվել է Լիբանանում։ Նրա գործերից թարգմանվել են մի շարք լեզուներով: Աբրահամ Ալիքյանը եղել է ֆրանսագիր մի շարք հեղինակների, հատկապես Ապոլիների, Էլյուարի, Ազնավուրի գործերի առաջին թարգմանիչներից մեկը: Ունի բազմաթիվ հրատարակված ժողովածուներ:

Գրողն ամուսնացած է եղել երկու անգամ, ուներ երկու որդի: 

 

 

Աբրահամ Ալիքյանի վերջին լուսանկարը՝ ծերանոցում, իր ծննդյան օրը, 2013 թ., մայիսի 21

Լուսանկարը՝ Շահե Հարությունյանի