Տաղանդավոր հայ ջութակահարը նվագում է սիրիացի փախստականների ճամբարներում

Տաղանդավոր հայ ջութակահարը նվագում է սիրիացի փախստականների ճամբարներում

Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար: 

Իսպանական մամուլը նրա մասին գրում է, որ երաժիշտը նույնպես «պատերազմի զոհ» է. 1970-ականներին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով նա թողել է իր ծննդավայրն ու գաղթել Եվրոպա, որտեղ Արա Մալիքյանը ջութակի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ: 

Այժմ նա կարող է մի փոքր ուրախություն պատճառել մանկությունից զրկված հազարավոր երեխաների: Երաժշտի խոսքերով,  նրանցից շատերն առաջին անգամ են ջութակ տեսնում, երեխաները պարում էին  ջութակի երաժշտության ներքո, զարմանքով դիպչում գործիքի լարերին:

Արա Մալիքյանը նրանց պատմել է, որ ջութակն իրեն փրկել է փախստականության ճանապարհին, իսկ այժմ նա ուզում է դրանով իրազեկել աշխարհին՝ սիրիացի ժողովրդի այսօր վիճակի մասին: 

Արա Մալիքյանը հրավիրված էր Երևան՝ ելույթ ունենալու «Թումոյի» հնգամյակին նվիրված միջոցառմանը, սական ՊՊԾ գնդի գրավման օրերին համընկած միջոցառումը տեղի չունեցավ, և երաժիշտը չժամանեց: