Այսօր ծնվել է հայ գրականության տաղանդավոր անուններից մեկը՝ արձակագիր, վեպերի հեղինակ Լեւոն Խեչոյանը:
Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է 20-րդ դարում հայերի վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915 թվականի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները: Ինքը՝ Խեչոյանը, Արցախյան պատերազմի մասնակից է:
Նա մահացել է 2014 թ.-ին՝ Երեւանում: Գրողն այսօր կդառնար 65 տարեկան: