Մայիս 10-ին ժամը 19:00-ի սահմաններուն Ստեփանակերտի «Վերածնունդ»ի հրապարակին մէջ հնչած են կրակոցներ, որուն հետեւանքով վնասուած էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչին պատկանող ինքնաշարժը:
Դատախազութենէն յայտնած են են, որ ենթադրեալ յանցագործութեան կատարման կասկածանքով ձերբակալուած է Արցախի Հանրապետութեան քաղաքացի Ս.Կ.-ն:
Արցախի նախագահի մամուլի խօսնակ Լուսինէ Աւանեսեանը ըսած է.
«Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում Մայիսի 10-ին հնչած կրակոցների դէպքի առթիւ յարուցուած քրէական գործով ձերբակալուել է Արցախի հերոս Սամուէլ Կարապետեանը: Գործը գտնւում է իրաւապահ մարմինների լիազօրութիւնների տիրոյթում: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամուէլ Կարապետեանին աջակցող դիմումներ է ստացել եւ ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանութեան գործում պարոն Կ'արապետեանի ունեցած վաստակը, սակայն իրաւասու չէ որեւէ կերպ միջամտել իրաւապահների աշխատանքին: Արցախի Հանրապետութիւնում բոլորն օրէնքի առջեւ հաւասար են, եւ այս առումով Նախագահը բազմիցս յայտարարել է, որ Արցախում արտօնեալներ չպէտք է լինեն», ըսած է Լ. Աւանեսեանը: