Ստեփանակերտէն դուրս կու գաս եւ կը խենթանան՝ ամէնուր ատրպեճանական դրօշներ են ճանապարհին, դիմատետրեան իր էջին գրած է Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը։
«Ստեփանակերտից դուրս ես գալիս ու խենթանում... Ամէնուր ատրպեճանական դրօշներ, ճանապարհին... մեր ճանապարհին երեք ատրպէյճանցի, անվրդով ու հանգի՜ստ մոշ են ուտում... Շուշին ամբողջովին քանդած, փոխուած ու սարսափ է, ու հասկանում ես, որ էլ երբեք իմ Շուշիի շունչն ու հոգին չի լինի... Ղազանչեցոցն էլ կամաց-կամաց անհետանում է... Իսկ դուք՝ Արայիկ (Յարւթիւնեան) ու Նիկոլ (Փաշինեան), ասֆալտ արէք, մուրճ թափ տուէք սեփական ազգի գլխին ու խաբէք, խաբէք, դա «կը փրկի»»,– գրած է Արցախի ԱԺ պատգամաւորը։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել