image

Սեսիլ Զարուկյան. Անուշահոտի հայ թագուհին

Սեսիլ Զարուկյան. Անուշահոտի հայ թագուհին

Միջազգային ամսագրերը, թերթերը, հեռուստատեսային ալիքները մեկ անգամ չէ, որ հաղորդումներ են պատրաստել մեր հայրենակից, Փարիզում աշխատող անկախ օծանելիքագործ Սեսիլ Զարուկյանի մասին: Նա օծանելիքներ, յուղեր եւ հոտավետ հեղուկներ արտադրող իր սեփական ընկերությունն ունի, որ հիմնադրել է 2011 թվականին, իսկ ընդհանրապես, օծանելիքագործության ասպարեզում է արդեն 15 տարի: Ամբողջ այս տարիների ընթացքում հայուհին ստեղծել է 100-ից ավելի բույրեր, ոչ միայն իր, այլեւ՝ եւրոպական, ասիական, լատինաամերիկյան ընկերությունների համար: Սեսիլի ստեղծած առաջին անուշահոտությունը Epic Woman-ն է, որն այսօր Amouage-ի ամենավաճառվող բուրմունքներից մեկն է:

Միլիոնավոր կանայք եւ տղամարդիկ սիրահարված են  Սեսիլի հորինած բույրերին, որոնք ոչ միայն մարմնի համար են, այլեւ՝ տներում, գրասենյակներում հաճելի միջավայր ստեղծելու համար:

 

Միջազգային ընկերությունները Սեսիլ Զարուկյանին հաճախ են հրավիրում իբրեւ բույրերի խորհրդատու. նա շատ լավ է պատկերացնում, թե ինչպես կարելի է բույրերի միջոցով կառուցել մարդու եւ ընկերության իմիջն ու դրանով գնալ առաջ:  

2020 թվականին գործածության մեջ մտավ Սեսիլ Զարուկյանի ստեղծած Granado-ի «Bossa»-ն՝ Carioca ապրանքանիշի 150-ամյակի կապակցությամբ: 

Աշխարհահռչակ Amouage ապրանքանիշի համար Սեսիլը նույնպես բազմաթիվ բույրեր է ստեղծել, ինչպես նաեւ համագործակցել է նշանավոր այլ բրենդերի հետ՝ Nishane, Masque, Granado, Evody եւ այլն: 

Հաճելի է տեսնել, որ աշխարհում հայտնի մյուս հայ օծանելիքագործի՝ Ֆրենսիս Քյուրքչյանի պես Սեսիլ Զարուկյանը նույնպես սիրված եւ ընդունված անուն է նորաձեւ ու բարձրակարգ օծանելիքների արտադրության բիզնես աշխարհում: