Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետութեան մէջ Covid-19 համավարակով պայմանաւորուած իրավիճակը երթալով կը ծանրանայ: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Առողջապահութեան փոխնախարար Գէորգ Սիմոնեանը:
«Երեւանում եւ ՀՀ մարզերում 14 բժշկական կեդրոն ամբողջութեամբ կամ մասնակի վերապրոֆիլաւորուել են «քովիտ» կեդրոնների։
Ծաւալուած 1798 մահճակալային ֆոնտից 1563-ը արդէն զբաղուած են (87%)
Շուրջ 700 պացիենտ (հիւանդ) գտնուում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրայեղ ծանր, 53-ը միացուած են թոքերի արհեստական օդափոխութեան սարքերին:
Շտապ օգնութեան բրիգադները (ջոկատ) աշխատում են ծայրայեղ ծանրաբեռնուածութեամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,- նշած է փոխնախարարը: