image

Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար

Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար

Ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի նախնիները հրաշքով են փրկվել Հայոց ցեղասպանությունից և հայտնվել ԱՄՆ-ում: Այս փաստին միջազգային մամուլը բազմիցս է անդրադարձել, գրելով, որ Քիմ Քարդաշյանի ապուպապերի ընտանիքը Արդահանի գավառի Կարակալա գյուղից է: Նրանք, արդեն սկսած կոտորածների պատճառով 19-րդ դարի վերջին լքել են գյուղն ու  ուղևորվել Գերմանիա։

 



 

 

Քիմի ապուպապ Թաթոս Քարդաշյանը լքել է Կարակալան 1913թ.։ Նա Գերմանիայից տեղափոխվել է Ամերիկա, որտեղ նոր կյանք է սկսել:  Գաղթի ճանապարհը բռնած Թաթոս Քարդաշյանը չէր էլ պատկերացնում, որ հայոց ցեղասպանությունից մեկ դար անց Քարդաշյան ընտանիքը ԱՄՆ-ի ամենահայտնի ազգանուններից մեկը կդառնա: 

 

Էրզրումից հեռացածների շարքում էր Քիմի մյուս ապուպապ Հովհանես Միրոյանը, ով ծնվել էր 1844թ.։ Հովհաննես Միրոյանն ամուսնացել է Լուսիա Չորբաջյանի հետ՝ 1867թ. Էրզրումում: Նրանք Էրզրումից փախել են դստեր՝ Վարդանուշի հետ:

 

 

 

 

Վարդանուշի աղջիկը՝ Հայկուհի Առաքելյանն է, որին Հելեն են ասել. նա ծնվել է 1917թ. ԱՄՆ-ում: Հելենը Քիմի տատիկն է: Հելենն Ամերիկայում ամուսնանում է Քարդաշյանների տոհմից Թաթոս Քարդաշյանի որդու՝ Արթուր Քարդաշյանի հետ, և նրանք սկսում են ԱՄՆ-ում մսի փաթեթավորման ամենամեծ բիզնեսը։ Հելենի և Արթուրի որդին՝ Ռոբերտը, որ հայտնի իրավաբան էր, ամուսնանում է Քրիս Հոգթոնի հետ: Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003թ.` ստամոքսի քաղցկեղից։ Քիմի տատիկն ու պապիկը մահացել են Կալիֆորնիայում 2008 և 2012թթ: 

 


 

Քիմ Քարդաշյանը տատիկի՝ Հելենի հետ

 


Քիմ Քարդաշյանը տարեցտարի ավելի է մոտենում իր արմատներին. օրեր առաջ նա եւ քույրը Էջմիածնում կնքել են իրենց երեխաներին

 

 

Միջազգային մամուլն անդրադարձել է նաև, որ Քիմի նախնիների գյուղում՝ Կարակալայում, ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, մարդիկ ձիերով եւ էշերով են երթեւեկում:  Գյուղում հիմնականում թուրքեր եւ քրդեր են ապրում:

 

Ընտանիքի տոհմածառը