image

«Քարտէզագրերը աշխատում են» Փաշինեան սահմանի իրավիճակին անդրադարձաւ

«Քարտէզագրերը աշխատում են» Փաշինեան սահմանի իրավիճակին անդրադարձաւ

Կառավարութեան նախորդ նիստին տեղեկացուցի, որ Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի շահագործման յանձնելու բերումով տեղի պիտի ունենայ դէպի Լաչինի միջանցք երթուղիի փոփոխութիւն, որու հետեւանքով Հայաստան-Ատրպէյճան սահմանի մօտ 12 քիլոմեթրանոց հատուածի պահպանութիւնը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զօրքերը: Այս մասին 6 ապրիլին, կառավարութեան նիստին յայտարարած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան:

Ան նաեւ նշած է. «Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշուած հատուածի անմիջական պահպանութիւն չէր իրականացւում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից նախորդ տարի ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն Լաչինի միջանցքի ժամանակաւոր երթուղին ապահովելու համար:

Եւ ահա սահմանի անմիջական պահպանութեան ստանձնման ժամանակ, ինչպէս յայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել ինչի մասին տեղեկացրել էր Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի յայտ են եկել քարտէզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքաւորուել էր եւ ինժեներական աշխտանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ Հայաստանի տարածքում: Դրանից յետոյ պայմանաւորուածութիւն էր ձեռք բերուել, որ երկու կողմերի քարտէզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կէտերի ճշգրտման ուղղութեամբ աշխատանքներ են տարուել եւ իրավիճակը որոշակիօրէն բարելաւուել է:

Մասնաւորապէս, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կէտերը յստակեցուած են, 5 կմ-ի վերաբերեալ աշխտանքները շարունակւում են:

Մեր տրամադրուածութիւնը եղել է եւ շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը: Յոյս ունեմ, որ  տեղակայման կէտերի ճշգրտման աշխատանքները կիրականացուեն կառուցողական մթնոլորտում»:

Փաշինեանը նաեւ աւելցուցած է. «Համաշխարհային այս անկայուն եւ անորոշ միջավայրում մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր եւ զսպուածութիւն՝ տարծաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար:

Ի հեճուկս բոլոր դժուարութիւնների, Հայաստանի կառավարութիւն անյոգնել վերահաստատում է իր հաւատարմութիւնը խաղաղութեան օրակարգին»: