image

Նոր դեսպան Դանիայում

Նոր դեսպան Դանիայում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մյուս հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն):