image

Նոբելյան հրեա մրցանակակիր. Հայերն ու հրեաները, այո, ունեն նմանություններ

Նոբելյան հրեա մրցանակակիր. Հայերն ու հրեաները, այո, ունեն նմանություններ

Երևանում շարունակվում է «Նոբելյան օրեր Հայաստանում» աննախադեպ գիտական միջոցառումը, որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ: Այսօր Երևանի Պետական Բժշկական համալսարանում տեղի ունեցավ մրցանակակիր-գիտնականների դասախոսություն-հանդիպումը՝ ուսանողների և դասախոսների հետ, որի ժամանակ նրանք նաև պատասխանեցին ուսանողների հարցերին: Երևանի Պետական Բժշկական համալսարանը Հայաստան է հրավիրել Ադա Յոնաթին, Դոն Շեխտմանին, Ջոն Ուորենին, Էյ-Իչի Նեգիշիին և Ահարոն Չեխանովերին: 

Նրանցից Ահարոն Չեխանովերը երկրորդ անգամ է Հայաստանում:  Հանդիպումից հետո, պատասխանելով հարցին, թե  հայերին ու հրեաներին հաճախ են նմանեցնում, ի՞նչ կարծիք ունի գիտնականն այդ մասին, աշխարհահռչակ իսրայելցի կենսաբան Չեխանովերը պատասխանեց. «Հայերն ու հրեաներն երկու ժողովուրդներ են, որ թերևս, այո, ունեն նմանություններ, նրանք երկուսն էլ ապավինում են իրենց խելքին: Ինչ վերաբերվում է երկու երկրներին, ապա նրանք նույնպես նմանություններ ունեն՝ երկուսն էլ աշխարհագրորեն փոքր տարածք ունեն և շրջապատված են: Բայց լավ կլիներ, որ Իսրայելի օրինակով Հայաստանն էլ մեծ ուշադրություն դարձներ կրթությանը, մի բան, որում ետ է մնում ձեր երկիրը, մինչդեռ այստեղ իսկապես խելացի ու տաղանդավոր մարդիկ կան և լավ կրթություն ունենալու դեպքում նրանք էլ ավելի առաջ  կգնան, ինչպես առաջ են գնացել հայերը՝ սփյուռքում և հասել են մեծ հաջողությունների: Գիտություն և կրթություն. ահա այն երկու սյուները, որոնց վրա պիտի հենվի ձեր պետությունը»