image

Մահացել է Արցախի հայտնի անսամբլի անդամը

Մահացել է Արցախի հայտնի անսամբլի անդամը

Արցախի մշակույթի պահպանման կենտրոնը տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական անսամբլի անդամ Վիտալինա Ղազարյանը։

Նա անսամբլի գեղարվեստական ղեկավար Վիտալի Ղազարյանի դուստրն է, սովորում էր  Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: Ընտանիքը արվեստին նվիրված էր, Վիտալինայի մայրն էլ անսամբլում երգչուհի է: 

Մահվան պատճառը չի նշվում, սակայն, լրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դեռահասը սեպտեմբերի 19-ին իրենց տանը կյանքին վերջ տալու նպատակով խմել է մոտ 60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել: