image

Նազիկ Ավդալյան. Այս հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին

Նազիկ Ավդալյան. Այս հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը նորվեգական Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եւրոպայի առաջնությունում դարձել է Եւրոպայի առաջնության չեմպիոն: Երիտասարդ հայ սպորտսմենուհին իր այսօրվա հաղթանակը նվիրել է հայրենիքի սահմանները հսկող զինվորներին: 

«Այս հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին, մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ»,- ուղիղ  եթերում ասել է Նազիկ Ավդալյանը: