Մեր կողմէ ձեւաւորուող նոր քաղաքական ուժի դէմ օգտագործուող առաջին ֆէյք (կեղծ) միջոցը պիտի ըլլայ այն, որ Ռուսիան ուղարկած է Սամուէլ Կարապետեանը, որ այստեղ ռուսական ազդեցութիւն տարածէ, յայտարարած է «Տաշիր» ընկերութիւններու խումբի փոխնախագահ Նարեկ Կարապետեանը:
«Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչութիւնն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկութիւն են յայտնել աշխատել հայկական Սփիւռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամուէլ Կարապետեանը եւս հրաւիրուել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծուել են յարաբերութիւններ աշխատանքային եւ փոխադարձ յարգանքի վրայ հիմնուած՝ հայրենիքի ղեկավարի եւ հայրենիքում ներդրում անող գործարարի միջեւ: Այս յարաբերութիւնները յարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերութիւններ: Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը յաջողուել է 2000-ականներից մինչ այսօր, չի կարող էֆեկտիւ լինել 2030 թուականին: Մեր բոլոր իշխանութիւններն ունեցել են մէկ խնդիր. քաղաքականացրել են պետական կառավարումը»,- նշած է ան:
«Երրորդ ֆեյքի մասին կ՚ուզենայի ասել, աւելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլիացիա է. Զուիցերիայում մեր երկրի ղեկավարը յայտարարել է, որ պէտք է Սփիւռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նոյն էլ, ասում է, որ Հայաստանը Սփիւռքին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Սփիւռքն ամէն տարի Հայաստանին ուղարկում է 5 միլիառ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»,- աւելցուցած է Կարապետեանը: