image
Հրատապ լուրեր:

Նամակ Իսրայելի նախագահին՝ Երուսաղեմի քրիստոնյաներից

Նամակ Իսրայելի նախագահին՝ Երուսաղեմի քրիստոնյաներից

Երուսաղեմի հայոց պատրիարքարանից տեղեկանում ենք, որ «Լույսի» արարողության վերաբերյալ Իսրայելի ոստիկանությունը փոխել է այդ արարողությանը հայերի մասնակցության թիվը: Ինչպես հայտնել էինք՝ օրեր առաջ  «Լույսի» արարողության պատասխանատու ոստիկանները հայտարարել էին, որ ընդամենը1000 ուխտավոր կարող է մասնակցել արարողությանը, որից 200-ը միայն կարող է հայ լինել: 

Ոստիկանությունը իր որոշած սահմանափակումների մասին Երուսաղեմի հայոց պատրիարքությանը տեղեկացնելուց հետո, պատրիարքության տարածած հաղորդագրության հրապարակումից երկու օր անց Երուսաղեմի Հին քաղաքի ոստիկանատան քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպան հեռաձանով տեղեկացրել է, որ արարողությանը հայ մասնակիցների թիվը 200-ից բարձրացվել է 450-ի: 

Պատրիարքությունը իր անհամաձայնությունն է հայտնել նաեւ այս թվի վերաբերյալ եւ իրավատեր համայնքների հետ միասնական բողոք-նամակ գրել: 

Այսօր իրավատեր երեք համայնքների հոգեւոր պետերը՝ Երուսաղեմի հայ պատրիարքը, Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքը եւ Սուրբ Երկրի Քուստոսը  միասնական նամակ են ուղարկել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին: Նամակում խնդրել են, որ նախագահը թույլ տա, որ ըստ օրենքի քրիստոնյաները տոնեն Քրիստոսի Հարությունը առանց սահմանափակումների: