Աժ-ի մէջ կիրքրեը թեժացան «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լեւոն Քոչարեանի ելոյթէն եւ այդ ելոյթին ԱԺ փոխխօսնակ Յակոբ Արշակեանի պատասխանէն ետք: Պատգամաւորներու միջեւ վէճ եւ քաշքշուք սկսաւ:
Լեւոն Քոչարեանը, մասնաւորապէս, իր ելոյթին մէջ արձագանգելով վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան, թէ ուր երթան հանդիպման, մարդիկ կ՚ըսեն՝ ինչու մինչեւ հիմա Քոչարեանը կալանաւորուած չէ, ըսաւ. «Բա որ մենք, որ գնում ենք մարդկանց հետ հանդիպման, գիտէք, թէ ի՞նչ են ասում: Ասում են՝ ինչո՞ւ են մինչեւ հիմա այդ անհայրենիք դաւաճանները իշխանութեան»:
Արտահերթ ելոյթով հանդէս եկած Արշակեանն ըսաւ. «Մեզ հետ հանդիպմանն էլ ասում են, որ Ձեր հայրը թուրք է, անունն էլ են տալիս, բայց մենք դա այս ամբիոնից չենք կրկնում, չենք բարձրաձայնում: Ասում են՝ անհայրենրիք դաւաճան են սրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը լքել են ընտանիքով, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ ղարաբաղցու համար չեն արել: Ասում են՝ դրանք անհայրենքի դաւաճաններ են, բայց մենք չենք ասում դա այս ամբիոնից»:
Երբ Լեւոն Քոչարեանը տեղէն արձագանգեց, Արշակեանն ըսաւ. «Պարոն Լեւոն Քոչարյան, չափերդ ճանաչէք։ Այ տղան էլ ես դու, չափերդ էլ ճանաչի, այ տղայ։ Լսի, քեզ ինչ եմ ասում, արա Լեւոն, նստի տեղդ ու լսի քեզ ինչ եմ ասում։ Հանգստացի մի հատ ու դուրս արի էստեղից մի հատ»,– ըսաւ Արշակեանը։
Ընդդիմադիր եւ իշխանական պատգամաւորներու միջեւ քաշքշուկ ու հրմշտոց սկսաւ։ Իրավիճակը ԱԺ–ի մէջ լարուեցաւ։ Լևոն Քոչարեանը հեռացաւ նիստերու դահլիճէն։