Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխաւոր հրամանատար:
Ըսած է Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեան՝ Յակոբավանքէն տեսաուղերձով դիմելով Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանին․
«Արայիկ Յարութիւնեան, ով այսօր կրում է ամենամեծ պատասխանատուութիւնը ստեղծուած իրավիճակի համար, վաղ, թէ ուշ ստիպուած է լինելու պատասխանել իրեն ուղղուած բոլոր հարցերին։
6 ամիս առաջ, երբ լքեցի պաշտօնը, ասացի՝ եթէ իսկապէս նախագահը պատրաստ է պայքարել, պատրաստ է դառնալ առաջնորդ եւ գլխաւոր հրամանատար, մենք բոլորս պէտք է կանգնենք նրա կողքին։ Ցաւօք սրտի, Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ոչ հրամանատար։
Խօսքը Ձեր համար արժէք չունի։ Դուք կարծում էք, որ փողով ու պաշտօնով կարող էք ամէն ինչ իշխել, բայց Դուք սխալւում էք։
Իրար նկատմամբ սուտ խօսքերը, ատելութիւնը տարածուել է Ձեր բերանից։
Դուք քանդում էք պետական ինստիտուտները (հաստատութիւնները), կոտրում էք յոյսն ու հաւատը, հաւատը իրար նկատմամբ, հաւատը դէպի ազգային արժէքներ»,- ըսած է Վարդանեան։