image

Կոչ եւ ահազանգ. Լիբանահայությանն այս պահից սպառնում են համաճարակը, սովը, անիշխանականությունը

Կոչ եւ ահազանգ. Լիբանահայությանն այս պահից սպառնում են համաճարակը, սովը, անիշխանականությունը

Տարիներ շարունակ հորդորել ենք ՀՀ իշխանություններին աջակցել Միջին Արեւելքի հայության հայրենադարձության ինքնաբուխ մղումին:

Լիբանանի տասնյակ հազարանոց համայնքը, որը ամիսներ ի վեր ապրում է շարունակական աղետի պայմաններում, երեկվանից կանգնել է կատարյալ՝ ժողովրդային եւ հաստատությունների կործանման հանգրվանին: Լիբանահայությանն այս պահից սպառնում են համաճարակը, սովը, անիշխանականությունը․․․:

Կոչ ենք անում ՀՀ նախագահին, վարչապետին եւ Կաթողիկոսներին, ժամ առաջ սկսել լիբանահայության մասսայական հայրենադարձության գործընթաց: Այս պահից սկսյալ, անտարբերությունը, դանդաղկոտությունը, անգործունեությունը համազոր են հանցավորության:


Լիբանանահայ հայրենադարձ գործարար, հասարակական գործիչ,

Սեւակ Արծրունի