Հայ տաղանդավոր երգչուհի Զաբել Փանոսյանի (Զաբել Արամ) կատարմամբ «Կռունկ» երգի այս հնագույն ձայնագրությունը խոսում է հայ կատարողական արվեստի անզուգական ավանդների մասին: 1893 թվականին Պարտիզակում ծնված (իսկական անունը՝ Թագուհի) եւ 1907 թվականից ԱՄՆ-ում բնակված Զաբել Փանոսյանը «Կռունկը» ձայնագրել է Նյու-Յորքում, 1916 թվականին, երբ երգչուհին 23 տարեկան էր եւ ուներ դուստր: Անցյալ դարում ապրած հայ օպերային երգչուհին մի շարք հաջողություններ է ունեցել եւրոպական երկրներում, ձայնագրել է նաեւ այլ երգեր: Մահացել է 1986-ին` Նյու Յորքում: