Հաճախ ինքներս մեզ համոզում ենք, որ ամեն ինչ վերահսկում ենք։ Պլանավորում եւ ռազմավարություն ենք մշակում՝ նույնիսկ կանխատեսելով արդյունքները։
Մեկ տարի առաջ գործընկերոջս հետ Հայաստանի հյուսիսում գտնվող մի գյուղ ընտրեցինք՝ Տավուշը, որպես Արցախից տեղահանված ընտանիքների համար նոր համայնք ստեղծելու վայր։ Երբ տեսանք այդ վայրը՝ լեռներն ու լիճը, միանգամից մտածեցինք՝ որքա՜ն նման է Մարտունուն (Մարտունին Արցախի խոշոր քաղաքներից մեկն էր)։
Երբ այս ամիս կրկին եղա Տավուշում՝ հետեւելու Փորձնակության ծրագրի կամավորների աշխատանքին, ականատես եղա մի բանի, որը մեկ տարի առաջ մեր մտքով անգամ չէր անցել։ Ավելի քան 25 ընտանիք հավաքվել էր մեր վերաբնակեցրած արցախցիների շուրջը, եւ համայնք էր կազմավորվում՝ այն փոքրիկ սերմերից, որ ցանել էինք ընդամենը մեկ տարի առաջ։ Եվ առաջին բանը, որ նրանք ասել էին միմյանց, հետեւյալն էր. «Այս վայրը ճիշտ Մարտունու նման է»։
Երբ տեսնում ես, որ բարձրագույն զորությունը ներկա է քո բոլոր գործերում, հեռանկարդ փոխվում է։ Իսկ երբ հասկանում ես, որ կարող ես արձակել վերահսկելու կարիքդ եւ հանգիստ առնել, գիտակցում ես, որ իրականում դու երբեք էլ չէիր վերահսկում։
«Խոնարհվեցե՛ք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին Նա ձեզ բարձրացնի…»:
Շնորհակալ ենք ձեր աջակցության ու AMAA-ի առաքելության նկատմամբ հավատի համար։
Երախտագիտությամբ՝
Արեն Դեյիրմենջյան