Կանադայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ «Lorens NYC» ընկերության հիմնադիրներ Արամ եւ Աշոտ Սպենջյանների ջանքերով բարձրակարգ հագուստ արտադրող կանադական Mackage ընկերության բաճկոնների նոր հավաքածուն սկսել է արտադրվել Հայաստանում։
«Lorens NYC» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով աշխարհի հայտնի եւ որակյալ հագուստի ընկերությունների ապրանքների արտադրությունը տեղափոխելու Հայաստանի արտադրամասեր։
Ներկայումս ընկերության շնորհիվ 15 հանրաճանաչ բրենդի ապրանք է արտադրվում Հայաստանում։