image

Ջավախքի Գումբուրդո գյուղում նոր դպրոց է կառուցվում

Ջավախքի Գումբուրդո գյուղում նոր դպրոց է կառուցվում

Գումբուրդո գյուղում հինգ ջավախահայ  բարերարների նախաձեռնությամբ ու միջոցներով նոր դպրոց է կառուցվում: 20 տարի ակումբի վթարային շենք հաճախելուց հետո, գումբուրդոցիները կսովորեն եւրոպական չափանիշներին համապատասխան դպրոցում, տեղեկացնում է   Jnews.ge-ն:

Դպրոցը նախատեսված է 392 աշակերտի համար: Այն լինելու է երկհարկանի: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2017 թ.-ին: Գումբուրդո գյուղի դպրոցը հրդեհվել է 1997 թվականին,   այդ ժամանակվանից դասերն ընթանում են գյուղի ակումբի շենքում: Այսօր ակումբի վթարային շենք են հաճախում 342 աշակերտ: