Իսլամական մանրածախ բանկային մրցանակաբաշխության (IRBA) 2021-ի մրցանակներից մեկը տրվել է Abu Dhabi Commercial Bank-ին (ADCB Islamic Banking): Մրցանակը ստացել է մեր հայրենակից, ADCB-ի ներկայացուցիչ Րաֆֆի Շեմմեսեանը: ADCB-ն արաբական աշխարհի խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից մեկն է, հաշվեկշռի չափով Արաբական Միացյալ Էմիրությունների երրորդ խոշոր բանկը, որն իր հաճախորդներին առաջարկում է առեւտրային եւ մանրածախ բանկային ծառայություններ: Հեղինակավոր մրցանակը արաբական աշխարհի խոշորագույն այս ֆինանսական կազմակերպություններից մեկին տրվել է «Լավագույն իսլամական մանրածախ բանկային պատուհան» անվանակարգում:
IRBA-ն իր տեսակի մեջ առաջին Իսլամական բանկային մրցանակային ծրագիրն է, որը հիմնված է գլոբալ իսլամական բանկային արդյունավետության կատարողականի ակադեմիական խիստ վերլուծության վրա: Մրցանակաբաշխության կոմիտեն հայտնում է, որ այս տարվա մրցանակները շնորհվել են այն բանկերին, որոնք կարողացել են համընթաց ու ճկուն քայլել ամբողջ աշխարհում իսլամական բանկային հաճախորդների աճող բարդության եւ պահանջների հետ:
Մրցանակաբաշխությունն ու գալա-ընթրիքը տեղի են ունցել Դուբայում՝ անցյալ տարեվերջին, որին մասնակցել է իսլամական բանկային համակարգի վերնախավը, դեսպաններ, նախարարներ, ֆինանսական նշանավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն կազմակերպել էր Քեմբրիջի հետազոտական ֆինանսական ծառայությունը, որ ֆինանսական ծառայությունների հետախուզական տուն է: Այն մասնագիտացած է հզոր վերլուծական գործիքների մշակման եւ օգտագործման մեջ՝ գնահատելու բիզնեսի տվյալները, մակրոտնտեսական ցուցանիշները եւ հասկանալու շուկայի միտումները, առաջնորդության դիրքավորումը եւ ապրանքանիշի զարգացումը, որոնք համապատասխանում են ֆինանսական ծառայությունների ոլորտի զարգացմանը համաշխարհային մասշտաբով: IRBA-ի հաղթողները ցույց են տալիս, թե ինչպես են իսլամական մանրածախ բանկերը հաջողությամբ ընդունել թվային նորարարությունը, բարձրացրել իրենց գործառնական արդյունավետությունը եւ հաճախորդներին մատուցել նոր, բարելավված ծառայություններ: Իսլամական խոշորագույն բանկը, որտեղ աշխատում է մեր հայրենակիցը, անցնող տարիներին համապատասխանել է այդ չափանիշին: Այն գնահատվել է ամենաապահով իսլամական բանկերից մեկը, ինչպես հաճախորդների պարտավորությունների մասով, այնպես էլ ֆինանսավորում փնտրողների կամ բիզնեսմենների տեսանկյունից:
Մրցանակաբաշխության կոմիտեն միաժամանակ նշում է, որ շատ դիտարկվել են աշխարհի քան 130 իսլամական մանրածախ բանկեր որոնցից ընտրվել են լավագույնները: