Օրերս Հայաստան այցելած Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանին եւ իր գլխավորած պատվիրակությունը, Հայաստանում պաշտոնական հանդիպումներից հետո, այցելել են Հայաստանի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող Եզդիական տաճար, որ հայտնի է Մալակի եւ յոթ հրեշտակների տաճար, տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից: Այս տաճարը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին եզդիական սրբատեղին է:

